Կաշառակերության մեջ մեղադրվող երկու նախկին թուրք նախարարների գործը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմամբ չի հանձնվի դատարանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Որոշումը կայացվել է մեջլիսում փակ քվեարկության արդյունքներով:

 

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին գործը դատարանին հանձնելու օգտին է քվեարկել 242, դեմ' 264 պատգամավոր, իսկ ներքին գործերի նախկին նախարարին դատարան հանձնելուն կողմ են քվերակել 241, դեմ' 258 պատգամավոր:

 

Թուրքիայում 2013 թվականից ծավալված կառոիպցիոն սկանդալի ժամանակ պաշտոնանկ արվեցին չորս թուրք նախարար, ովքեր մեղադրվում էին կաշառակերպության, պաշտոնը չարաշահելու և խարդախություններ իրականացնելու մեջ: Նրանց դեմ մեղադրանքները, սակայն, բավարար չեղան նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: