Ինչպես հայտնում է Риа новости-ն, Թուրքիայի դատախազությունը էկոնոմիկայի և ներքին գործերի նախարարների որդիներին մեղադրանքներ է ներկայացրել կոռուպցիոն գործի շրջանակներում: Այս պահի դրությամբ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները կալանքի տակ են։

 

Մեղադրանքներ են ներկայացվել նաև երկրի Halkbank պետական բանկի տնօրենին և 13 մարդու, որոնց ուղղված մեղադրանքները դեռ հայտնի չեն։

 

Այս թեմայի վերաբերյալ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտնել էր, որ պետք է հրաժարական տան այն նախարարները, որոնց որդիները ներքաշված են կոռուպցիոն սկանդալում:

 

Կոռուպցիոն գործի շրջանակներում Թուրքիայում տեղի ունեցած խուզարկումների արդյունքում ձերբակալվել էր 37 մարդ, ովքեր կասկածվում են պաշտոնական լիազորությունների չարաշահման և կաշառակերության համար։