Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Երվանդ Թ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Մ արիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 300 փաթեթներում' յուրաքանչյուր փաթեթում 0.7 գրամ, 2014թ. օգոստոսին մոտ 1 մլն 400 հազար ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակիչ Գեղամ Գ.-ին' մեկ փաթեթի դիմաց ստանալով 7 հազար ՀՀ դրամ:

 

ՀՀ ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Գ.-ն էլ, իր հերթին, խոշոր չափերով ձեռք բերված թմրամիջոցի մի մասը' 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազար ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, վերջինս էլ դրանք 15 հազար ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:

 

Երվանդ Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: