Արարատի մարզի Այնթապ գյուղում գրանցված Անդրանիկ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և երկրորդ կետերի, 34-268-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

 

Անդրանիկ Գրիգորյանը, պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿԳ դատապարտյալ Աշոտ Հովհաննիսյանի հետ, 2014 թվականի հունվարի 23-ին ապօրինի իրացրել են խոշոր չափերով թմրամիջոց:

 

 

Մեղադրյալը 2014 թվականի փետրվարի 12-ին փորձել է Ծերուն Ղազարյանի, Անդրանիկ Մելքոնյանի և Ռաֆիկ Զաքեյանի օժանդակությամբ առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել զգալի չափերով թմրամիջոցներ, իսկ 2014 թվականի փետրվարի 21-ին և մարտի 5-ին Գևորգ Գևորգյանի և Ծերուն Ղազարյանի օժանդակությամբ ապօրինի իրացրել է զգալի չափերով թմրամիջոցներ:

 

 

Վերը նշված քրեական հոդվածներով' մեղադրյալին սպառնում է երեքից տասը տարի ժամկետով ազատազրկում' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

 

Քրեական գործը քննում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: