Չինաստանը կառուցելու Է Պեկինը Մոսկվայի հետ կապող արագընթաց երկաթուղի, որը կարժենա 1,5 տրիլիոն յուան (242 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Պեկինի մունիցիպալ իշխանությունները:

 

Երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 7 հազար կիլոմետր: Երկաթուղու երթուղին կանցնի Ղազախստանով, իսկ ուղերթի տեւողությունը կկազմի երկու օր, նշում Է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը, որը զետեղված Է Weibo սոցիալական ցանցում: Երկաթուղին կկարողանա դյուրացնել Պեկինից Մոսկվա ճանապարհորդությունը եւ կրճատել տեղափոխման տեւողությունը, նշվում Է հայտարարության մեջ:

 

ՌԻԱ Նովոտին հիշեցնում Է, որ ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը, Ռուսաստանի երկաթուղները (ՌԵՈւ), ՉԺՀ-ի զարգացման եւ բարեփոխման պետական կոմիտեն, ինչպես նաեւ «Չինաստանի երկաթուղիներ» կորպորացիան 2014 թվականի հոկտեմբերին հուշագիր են ստորագրել արագընթաց երկաթուղային հաղորդակցության բնագավառում փոխըմբռնման մասին: ՌԵՈՒ-ն հայտնել Է, որ փաստաթղթի նպատակն Է՝ մշակել Մոսկվա-Պեկին արագընթաց Եվրասիական տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կներառի Մոսկվա-Կազան մայրուղին: