Լուրեր.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ:

 

Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: