Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Կրակով չի նախատեսվում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Լեհաստան կմեկնի ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

 

Լեհաստանում հունվարի 27-ին կնշվի Կրակովից 60 կմ հեռավորության վրա գտնվող Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70 ամյակը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը' հրեաներ: 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարը ազատագրել է խորհրդային բանակը: Ճամբարի ազատագրման օրը ՄԱԿ-ի կողմից սահմանվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջոցագային օր:

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին կհանդիպեն Լեհաստանի Կրակով քաղաքում: