Վրաստանի եւ Լիտվայի կառավարությունները տնտեսական համագործակցությանն համաձայնագիր են նքելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է լիտվացի իր պաշտոնակից Ալգիրդաս Բուտկյավիչուսի հետ հունվարի 26-ին Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Այս այցը եւս մեկ հաստատումն Է այն բանի, որ Լիտվան մեր իսկական բարեկամն Է, որն աջակցում Է մեր երկրին ու ժողովրդին: Սա համերաշխության եւս մեկ ակներեւ դրսեւում Է»,-ասել Է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հարցեր, հատուկ ուշադրություն Է դարձվել արեւտրատնտեսական հարաբերություններին:

 

«Վաղը մենք ստորագրելու ենք Լիտվայի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության համաձայնագիր եւ պլանավորում ենք մոտ ապագայում անցկացնել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը: Ես ողջունում եմ, որ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճում Է, իսկ լիտվացի զբոսաշրջիկների թիվը Վրաստանում գրեթե կրկնապատկվել Է»,-նշել Է Ղարիբաշվիլին:

 

Իր հերթին Բուտկյավիչյուսը վստահություն Է հայտնել, որ տնտեսական համագործակցության համաձայնագիրը կարեւոր ավանդ կներդնի երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

 

Լիտվայի վարչապետի Վրաստան այցի շրջանակներում հանդիպում Է պլանավորված նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: