Անվտանգության և խաղաղության միջազգային խորհրդարանի ներկայացուցիչ Հայսամ Աբու Սայիդը դատապարտել է Դամասկոսի վրա ահաբեկիչական հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Աբու Սայիդը պահանջել է ահաբեկչությանն աջակցող երկրներին դադարեցնել ֆինանսավորումը:

 

Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով հունվարի 25-ին զոհվել է 6, վիրավորվել՝ 53 մարդ: Մայրաքաղաք Դամասկոսում պայթել են ավելի քան 40 հրթիռներ, որոնք ընկել են հիմնականում Մզզե, Աբու Ռումանա թաղամասերում, Աբբասյան հրապարկում, Բաղդադի փողոցում, ինչպես նաև Քաֆր Սուսա, Ալ Միդա, Ալ Ֆահհամա, Առ Ռոուդա թաղամասերում:

 

«Ջեյշ ալ Իսլամ» բանակի ղեկավար Զահրան Ալուշը հայտարարել է, որ ամեն օր ավելի քան 100 հրթիռներ են արձակվել Դամասկոսի ուղղությամբ:

Նախօրեին հրթիռներ էին ընկել նաև Լաթաքիայում, ինչի հետևանքով 2 երեխա էր զոհվել, ևս 7 վիրավորներ էին գրանցվել:

 

Սիրիական բանակը Իդլիբի մարզի գյուղերում 20 ահաբեկիչներ է ոչնչացրել: Շարունակվում են բախումները Կունեյտրա քաաղաքի հարավ-արևելքում: Մասրահա գյուղաքաղաքում 47 ահաբեկիչներ են սպանվել:

 

Դամասկոսի մերձակայքում գտնվող Մդայա գյուղաքաղաքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորան թաքստոցներ են հայտնաբերվել և ոչնչացվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ: