ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտնել է, որ լրտեսության մեղադրանքներ են առաջադրվել ռուսաստանցի Եվգենի Բուրյակովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
«Այսօր ավելի վաղ Բուրյակովը կալանավորվել Է Բրոնքսում (Նյու Յորք) եւ պետք Է կանգնի Մանհետենի Ֆեդերալ դատարանի առաջ»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Դրանում նաեւ ասված Է, որ Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազությունը հետախուզական տեղեկատվություն հավաքելու մեջ մեղադրել Է նաեւ երկու այլ ռուսաստանցիների՝ Իգոր Սպորիշեւին եւ Վիկտոր Պոդոբնոյին, որոնք իբր ՌԴ-ի դիվանագետներ են եւ արդեն հեռացել են ԱՄՆ-ի տարածքից:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հաղորդագրության մեջ Բուրյակովը «համարվում Է արտասահմանյան հետախուզական գործակալության աշխատակից, որը հայտնի Է որպես Արտաքին հետախուզության ծառայություն»: Մի քանի հանդիպումների ժամանակ «Բուրյակովը Սպորիշեւին Է հանձնել թղթապանակներ, հանդեսներ կամ թղթի թերթեր»:
«Նրանք քննարկել են իրենց գործողությունները, որոնք վերաբերում են ամերիկացի քաղաքացիների հավաքագրմանը, մասնավորապես, գլխավոր ընկերությունների որոշ աշխատողների եւ մի քանի երիտասարդ տղամարդկանց ու կանանց, որոնք կապված են Նյու Յորքում գտնվող գլխավոր համալսարանի հետ», ասված Է հաղորդագրության մեջ: