Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների հեռանալուց հետո՝ Եգիպտոսը կկորցնի զբոսաշրջիկների 70% -ը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Մուհամեդ Յուսեֆը: Ըստ նրա՝ դա կործանիչ հարված կհասցնի երկրի զբոսաշրջության ոլորտին և ընդհանրապես տնտեսությանը, հայտնում է ren.tv-ն:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տուրօպերատորները մտադիր են հանգստի այլընտրանքային տարբերակ առաջարկել՝ վերահղելով ինքնաթիռները Եգիպտոսից դեպի Թուրքիայի Անթալիա հանգստավայր:

 

Նախօրեին ավտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը կասեցնելու խորհրդատվությունները, մինչ կպարզվի Եգիպտոսում ռուսական А321-ի կործանման պատճառները: Երկրի ղեկավարը համաձայնել է այդ խորհրդատվությունների հետ: Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել մեխանիզմներ այդ խորհրդատվությունները կյանքի կոչելու ուղղությամբ ու ապահովելու հայրենիք Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը: Պուտինը նաև հանձնարարել է կապ հաստատել եգիպտական կողմի հետ՝ ապահովելու օդային հաղորդակցության անվտանգությունը:

 

Ավելի վաղ Շարմ-էլ-Շեյխ թռիչքների կասեցման մասին էին հայտարարել նաև Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

 

Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետը խոշորագույնն էր ռուսական ու խորհրդային ավիացիայի պատմության մեջ: Դրան զոհ դարձավ 224 մարդ: