Քուվեյթի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը Ազգային առաջնորդարանում հունվարի 26-ին ընդունել է Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին և դեսպանատան նոր հյուպատոս Լևոն Պետրոսյանին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից:

 

Հանդիպումն առիթ է հանդիսացել ծանոթանալու նոր հյուպատոսի հետ և խոսելու Քուվեյթի հայ համայնքի մասին:

 

Հանդիպմանը ներկա են գտնվել գաղութի ազգային վարչության ատենապետ Մունիր Դարբինյանը:

 

Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը հաջողություն է մաղթել նոր հյուպատոսին նրա հայրենանվեր առաքելության մեջ: