Քուվեյթի Պետությունը հաստատակամ է «Նոր Հալեպ» բնակարանաշինական ծրագրին աջակցելու հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին: «Այս ծրագիրը երկար ժամանակ է, որ կա, և նախարարը խնդրեց, որ Քուվեյթը ցուցաբերի օգնություն: Քուվեյթը փ ափագում է աջակցել և լինել այն երկրների շարքում, որոնք կօգնեն «Նոր Հալեպ» ծրագրին: Վճռված է, որ Քուվեյթը պետք է այդ օգնությունը ցուցաբերի, բյուրոկրատական հարցերով պայմանավորված է ուշանում դրամական աջակցությունը»,-ասաց Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին:
Պատերազմական իրավիճակի պատճառով Հայաստանում հաստատված սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծը պատրաստ է: Բնակարային համալիրը կլուծի 488 սիրիահայ ընտանիքի կա ցարանային պայմանների խնդիրը: «Նոր Հալեպ» թաղամասը գտնվելու է Աշտարակ քաղաքում' Աշտարակից Էջմիածին տանող մայրուղուն մոտ: Թաղամասը բաղկացած կլինի երկու բնակելի և ակումբային շենքերից. ակումբը պետք է ծառայի մշակութային և առողջապահական կյանքն ապահովելու համար: Բնկարանային համալիը կունենա լողավազան, մարզասրահ, թենիսի և բասկետբոլի մարզադաշտեր, մանկապարտեզ, եթե պետք լինի' նաև դպրոց:
Գետնահարկում կտրամադրվեն փակ ավոտկանգառներ, որտեղից կարելի կլինի բարձրանալ բնակարաններ: Մոտավոր հա շվարկներով' «Նոր Հալեպ» թաղամասում մեկ քառակուսի մետր մակերեսի արժեքը ամբողջությամբ պատրաստ բնակարանի համար կարժենա 500-550 դոլար, առանց հարդարման' 350-400 դոլար: