Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն ամերիկյան Foreign Affairs թերթին տված հարցազրույցում ԱՄՆ-ին կոչ է արել պատերազմ չհրահրել: «Իմ ուղերձն ԱՄՆ-ին հետևյալն է. չհրահրել պատերազմ, քանի որ դա իրեն չի դարձնում մեծ ուժ»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը կարողանում է խնդիրներ, պատեր ազմ հրահրել, սակայն երբեք չի կարող որևէ հարց լուծել:

 

Սիրիայի Նախագահը նաև նշել է, որ սիրիական բանակը զգալի հաջողությունների է հասել, և վստահություն հայտնել, որ վերջնական արդյունքում Սիրիան լիովին հաղթանակած դուրս կգա ահաբեկիչների դեմ պայքարից:

 

Ասադի խոսքով' Սիրիան ոչ ոքի թույլ չի տա իր վրա ազդեցություն գործել: Իրանը սիրիական ճգնաժամի սկզբից կարևոր դեր է խաղացել, սակայն Իրանը Սիրիայի նկատմամբ որևէ նկրտում չունի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահ Ասադն, անդրադառնալով Կունեյտրա մարզի վրա Իսրայելի հարձակմանը, նշել է, որ վերջին 2 տարիների ընթացքում նրանք տարբեր կեղծ առիթներով հարձակվել են սիրիական տարածքների վրա: Նախագահը հավաստիացրել է, որ Իսրայելը Սիրիայում կռվող խմաբվորումներին աջակցություն է ցուցաբեչում: ««Ալ Կաիդա»-ն չունի իր սեփական օդային ուժերը, սակայն Իսրայելը բազմիցս իր ինքնաթիռները տրամադրել է ահաբեկիչներին»,- ասել է Ասադը:

 

Կառավարության թույլ տված սխալների մասին Ասադը նշել է, որ ցանկացած մարդ կարող է սխալվել, և դա բնական է: Սակայն, քաղաքականության ոլորտում Սիրայի ղեկավարությունն ընդունել է 3 ռազմավարական որոշում՝ նպաստել միջսիրիական երկխոսությանը, փոփոխել օրենքներն ու Սահմանադրությունը և պայքարել ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով ազգի շահերը: