Ֆրանսիայի և Բելգիայի ոստիկանները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են 7-8 ենթադրյալ իսլամիստ ծայրահեղականի: Այս մասին հաղորդել է Korresondent.net-ը:
Ֆրանսիական Լյունել քաղաքում խոսքը գրոհայինների հավաքագրման մասին է «Իսլամական պետության» համար:
Հատուկ գործողության ժամանակ Ֆրանսիայում ձերբակալվել է 4-5 ենթադրյալ ջիհադիստ: Նրանցից երկուսը 26-44 տարեկան տղամարդիկ են, որոնք կասկածվում են նախկինում Սիրիայում ԻՊ-ի կողմից կռվելու և վերադառնալուն պես նոր գրոհայիններ հավաքագրելու մեջ: Երեք մյուս ձերբակալվածներն, ամենայն հավանականությամբ, նախատեսում էին մեկնել Սիրիա:
Հունվարի 27-ի գիշերը հատուկ գործողություն է անցկացվել նաև Բելգիայում: Երկրի արևմտյան Քորթրեյք քաղաքում ոստիկանները խուզարկել են 3 մարդու բնակարան, ովքեր կասկածվում են արմատական իսլամիստական խմբավորումների հետ կապերի մեջ:
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք: Այժմ ստուգվում է՝ արդյոք ձերբակալվածները կապ ունեցե՞լ են Վերվյեի իսլամիստների հետ, որտեղ հունվարի կեսերին ահաբեկչական բջիջ է բացահայտվել: