Արևմտյան Եվրոպայի երկրներից մոտ 550 կանայք Սիրիայում և Իրաքում ընդգրկվել են «Իսլամական պետության» շարքերում: Այս մասին հայտնել է BBC News-ը՝ հղում անելով Ռազմավարական երկխոսության ինստիտուտում պատրաստված զեկույցին:

 

Զեկույցի հեղինակները հարցնում են՝ ինչո՞ւ են որոշ կանայք պատրաստ թողնել ամեն ինչ և իրենց կյանքը ռիսկի ենթարկել՝ հանուն գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքում ապրելու:

 

Գլխավոր պատճառներից են՝ անձնական ցնցումները և ջիհադիստի հետ ամուսնանալու ցանկությունը:

 

Ուսումնասիրության տվյալներով՝ շատ կանայք չեն պատկերացրել, թե իրականում ինչպիսին է լինելու իրենց նոր կյանքը, բայց այլևս չեն կարողացել վերադառնալ: