Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, հայկական պատգամավորական խմբակցության անդամ Հակոբ Բագրատունուն: Նա խարարը բարձր է գնահատել հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայ համայնքի և, մասնավորապես, Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեությունը:
Քննարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործում հայ երիտասարդության ակտիվ մասնակցության և 2015թ. օգոստոսին Հայաստանում կայանալիք համահայկական խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի սոցիալ-քաղաքական զարգացումներին, Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: