Մեծ Բրիտանիայում հունվարի 29-ին տասնյակ գնացքներ են կանգնեցվել եւ ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել երկրի հյուսիսային եւ արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնող ձնամրրիկի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անբարենպաստ եղանակի կապակցությամբ ամբողջովին դադարեցվել Է Մանչեստրի օդանավակայանի աշխատանքը, դիսպետչերները ավիաչվերթները տեղափոխում են այլ քաղաքների օդանավակայաններ:

 

Փակ են Դարեմի եւ Յորքշիրի ճանապարհները: Չեղյալ Է հայտարարված Մանչեստրի եւ Յորքի միջեւ աշխատող գնացքների երթեւեկը:

 

Ավելի քան 200 դպրոց Է փակվել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում եւ Կամբրիայում: Մի շարք տարածաշրջաններում խախտված Է շարժական կապը:

 

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն նախազգուշացրել Է, որ աճելու Է այն տարածաշրջանների թիվը, որտեղ ձյան առատ տեղումներ են եւ մոլեգնում Է ուժեղ քամին: Դրանց թվում կարող Է հայտնվել Լոնդոնի տարածաշրջանը, որտեղ այսօր զգալիորեն ցրտել Է: