Հալեպի Ազիզիե շրջանի «Սինեմա Զահրաա» պողոտայի հրթիռակոծման հետևանքով սկզբում վիրավորել, այնուհետև հիվանդանոցում մահացել է հալեպահայ Գևորգ Հալլաճյանը:

 

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթից, չնայած հիվանդանոցում վիրահատական միջամտությանը' Գևորգ Հալլաճյանի կյանքը փրկել հնարավոր չի եղել:

 

Պայթյունի պատճառով վիրավորվել էին նաև տղամարդու երկու դուստրերը, որոնց վիճակը կայուն է: