Հալեպում Ազգային առաջնորդարանի շենքի դիմաց զինյալ ահաբեկիչների արձակած պայթուցիկ տակառի պայթունի հետևանքով զոհվել է առաջնորդարանի պահակ՝ 1965թ. ծնված Նազարեթ Մալճյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպում լույս տեսնող  «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:

 

Հանգուցյալի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում: