Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության հետևանքով զոհերի թվի մասին տարբեր հրապարակումներ կան: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, աղբյուրներից մեկը նշում է, որ 83 մարդ է զոհվել: Ռմբակոծությա ն են ենթարկվել քաղաքի հյուսիսային շրջանները:

 

Ակտիվիստների խոսքով' զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: Բացի դրանից, տեղեկություններ կան, որ Սանդալիա և Մաշրադա գյուղերում թեժ բախումներ են ընթացել «ԴԱԻՇ» և այլ զինված խմբավորումների միջև: Ռայի քաղաքում «ԴԱԻՇ» խմբավորման կողմից իրականացված պայթյունից 16 մարդ է զոհվել, մոտ 20-ը՝ վիրավորվել:

 

«Ալ Ջազիրա»-ին Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության զոհերի մեկ այլ թիվ է հրապարակում: Ըստ արաբական հեռուստաալիքի տեղեկությունների' 100 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ' ռմբկածվում են Հալեպի արևմտյան, արևելյան և հարավային թաղամասերը:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը իր հերթին տեղեկացնում է, որ սիրիական բանակը փետրվարի 2-ին կանխել է զինված խմբավորումների մուտքը Հալեպի անվտանգ թաղամասեր: Տեղի ունեցած բախումների ընթացքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բախումներն ընթացել են աշ Շաար, Կադի Ասքարի, Բաբ ալ Հադիդ, Մրջե և այլ թաղամասերում: Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: