Ուկրաինայի ուժայինները բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը: Հրետանային ռմբակոծության հետևանքով երկու աշխարհազորային և մեկ խաղաղ քաղաքացի է զոհվել, 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Աշխարհազորայինների տվյալներով՝ ուժայինների ռմբակոծությանն են ենթարկվել Բելայա Կամենկայի, Ելենովկայի, Ֆաշեվկայի, Կիրովսկայի բնակավայրերը, ինչպես նաև Նիկիշինոյի աշխարհազորայինների դիրքերը: Հաղորդվել է նաև Դոնեցկի բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծության մասին:

 

Շարունակվում է ուկրաինական զորքերի վերախմբավորումը, անձնակազմի, զենքի և ռազմական տեխնիկայի լրացուցիչ կոմպլեկտավորումը: