Մարդու իրավունքների պաշտանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 25-ին սիրիական օդուժի' Ռակկա քաղաքի ռմբակոծության հետևանքով 63 մարդ է զոհվել, որոնց կեսը խաղաղ բնակիչներ են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը նշել է, որ ռազմական ինքնաթիռներն ավելի քան 10 հարված են հասցրել Ռակկայում «Իսլամական եպտության» ծայրահեղական կազմակերպության դիրքերին: Հարվածները մասնավորապես ուղղվել են քաղաքի արևելյան հատվածի ուղղությամբ, և 36 խաղաղ բնակիչներ են զոհվել:

 

ԻՊ-ն սիրական կառավարական վերջին ուժերին Ռակկայից վտարել է օգոստոսի վերջին: Ահաբեկիչները հարյուրավոր զինվորների գերի էին վերցրել, որից հետո մահապատժի են ենթարկել նրանց:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: