Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ պետք է դադարեցնել Հունաստանի պարտքերի ներումը: Նրա խոսքով՝ բանկերն արդեն երկրին միլիարդավոր եվրոներ են ներել: Այս մասին գրել է Hamburger Abendblatt թերթը:
Մերկելը նշել է, որ ԵՄ այլ երկրների համագործակցությունը Հունաստանի ու ճգնաժամից տուժած այլ պետությունների հետ կշարունակվի, եթե նրանք սկսեն բարեփոխումներ իրականացնել և հետևեն խիստ տնտեսման քաղաքականությանը:
Կանցլերի կարծիքով՝ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի ծրագիր կառաջարկի հունական նոր կառավարությունը: