Սիրիայի Արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը երկու նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին' Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի անվտանգ թաղամասերի վրա ահաբեկչական կազմակերպությունների հարձակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ԱԳՆ-ը պահանջել է դատապարտել ահաբեկչական գործողությունները և դադարեցնել Սաուդյան Արաբիային, Թուրքիային, Ֆրանսիային և Քաթարին դադարեցնել օժանդակությունը:
Նամակների մեջ, մասնավորապես, նշվել է հունվարի 25-ին Դամասկոսի վրա ուղղված 4 տասնյակ հրթիռների մասին, որոնց հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ էին արձանագրվել: Սիրիայի ԱԳՆ-ն ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրել է «Իսլամական բանակ» կոչվող ահաբեկչական խմբավորմանը, որի ղեկավարը սպառնացել է շարունակել հարձակումները Դամասկոսի վրա:
Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով հունվարի 25-ին զոհվել է 6, վիրավորվել՝ 53 մարդ: Մայրաքաղաք Դամասկոսում պայթել է ավելի քան 40 հրթիռ, որոնք ընկել են հիմնականում Մզզե, Աբու Ռումանա թաղամասերում, Աբբասյան հրապարկում, Բաղդադի փողոցում, ինչպես նաև Քաֆր Սուսա, ալ Միդա, ալ Ֆահհամա, առ Ռոուդա թաղամասերում: