Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ահաբեկչական գործողություն է կատարվել Անկարայում այն ժամանակ, երբ նրան փոխադրող ավտոշարասյունն այսօր տեղական ժամանակով ժամը 04:00-ին անցնում էր Չանքայա պողոտայի թիվ 4 շենքի մոտով. շենքի բակում երկու պայթյուն է տեղի ունեցել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Միջադեպի վայր ժամանած Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները հիշյալ շենքի մոտակայքում եւս մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: Պայթյունների հետեւանքով տուժածներ չկան: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել: