Թուրքիայի հետախուզական մարմինները տեղեկություններ են հայթայթել այն մասին, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը մտադրված է մայիսի 19-ին' Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության և սպորտի օրը թիրախավորել Անկարայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Բացի այդ, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության տվյալներով' ԻՊ-ն մտադիր է հարձակումներ իրականացնել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև Անկարայի Ջեբեջի թաղամասում գտնվող զինվորական բաժանմունքի վրա: Թուրքական հետախուզության ունեցած տեղեկություններով' ԻՊ անդամ 10 ահաբեկիչ արդեն մուտք է գործել Թուրքիա և տասը տարբեր գործողություններ է ծրագրավորում իրականացնել երկրում:

 

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունից 81 քաղաքներին և մասնավորապես Անկարային անվտանգության լրջագույն միջոցներ ձեռնարկելու և զգոն լինելու կարգադրություն է արվել: