Եմենի մայրաքաղաք Սանայում հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի դեսպանի նստավայրի մոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռեյթեր» լրատվական գործակալությունը:

 

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան:

 

Անցյալ շաբաթ անհայտ անձինք հարձակում էին գործել Եմենի պաշտպանության նախարար Մուհամեդ աս Սուբեյհի ավտոշարասյան վրա: Ահաբեկիչները նռնականետից կրակել են ավտոշարասյան ուղղությամբ, որից հետո ավտոմեքենաները գնդակոծել հրաձգային զենքերով: Այն ժամանակ Եմենի անվտանգության մարմինների աղբյուրը Sky News Arabiya հեռուստաալիքին հայտնել էր, որ նախարարին հաջողվել է կենդանի մնալ, իսկ նրան ուղեկցող մի քանի անձինք վիրավորվել են: