Եմենում Իրանի դեսպանի տան մոտ հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Al Arabiya լրատվական գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանայի կենտրոնում: Կա երեք զոհ և առնվազն երեք վիրավոր:
Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:
Հայտնի չէ, թե արդյոք Իրանի դեսպանը հարձակման պահին եղել է շենքում, թե ոչ: Մանրամասները ճշգրտվում են: