Նիգերիայի հյուսիս արևմուտքում գտնվող Դամատուր քաղաքի ավտոկայանում 12-ամյա աղջիկը պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է Interfax-ը' հղում անելով The Guardian-ին:

 

Դրա հետևանքով 7 մարդ զոհվել է, և ամենաքիչը 31 մարդ վնասվածք է ստացել: Ականատեսի վկայությամբ աղջիկը նկատելով կայարանի հսկիչներին, որոշել է իրեն պայթեցնել ամբոխի մեջ' կայարանի սահմանից դուրս:

 

Ինչպես նշում է հրատարակչությունը, առայժմ հայտնի չի ահաբեկչության կազմակերպիչը: Սակայն, «Բոկո Հարամ» խմբավորումը, որն իր անունը փոխել է «ԻՊ Հարավաֆրիկյան Շրջան», հաճախ է կանանց ու երեխաներին օգտագործում իր գործողությունների ժամանակ:

 

Աֆրիկյան իսլամիստների ռազմական գործողությունների հետևանքով 6 տարում զոհվել է 15 հազար մարդ, իսկ 1․5 միլիոն մարդ դարձել է փախստական: