«Իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ «Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկա Ումարովը ծրագրավորել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտներից մեկում։ Թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է պարզել:

 

Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի իրավապահ մարմիններն այդ մասին տեղեկացված են։
Ումարովը հայտարարել է, որ պետք է ձախողել Սոչիի ձմեռային օլիմպիադան, և այդ նպատակով ահաբեկչություն իրականացնել։

 

Եթե դա չհաջողվի Սոչիում, որտեղ օլիմպիադայի օրերին բավական լուրջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում և որտեղ կենտրոնացած է լինելու ռուսական և օտարերկրյա մի շարք հատուկ ծառայությունների աշխատակիցների հսկայական թվաքանակ, ապա չի բացառվում, որ չեչեն ահաբեկիչները ռուսների դեմ գործողություն անցկացնեն այնտեղ, որտեղ հսկողությունն անհամեմատ թույլ է։ Հայաստանում գտնվում են տասնյակ ռուսական օբյեկտներ, որոնց մի մասում ընդհանրապես հսկողություն չի իրականացվում։ Հենց այդ պատճառով չեչեն ահաբեկիչների համար դրանք կարող են համարվել առավել հեշտ թիրախներ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։