Ազգային Ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիների խնդիրը.

 

«Հարցի հետաձգումը հարցի լուծում չէ: Մենք առաջարկում ենք ընդմիջմանը ձեզ մոտ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և կառավարության՝ այս օրենքի պատասխանատուներին, և միասին փորձենք օրենքում փոփոխություններ անել' ոչ թե հետաձգելով, այլ հարցին կոնկրետ լուծում տալ»:

 

Պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին' ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այսպես թե այնպես հարցն օրակարգում է և այն դրված է քննարկման:

 

«Ժամանակ ձգելը հարցի լուծում չէ, միասին կոնստրուկտիվ դաշտում եկեք քննարկենք ընդդիմության կողմից պատրաստած առաջարկը»,- ևս մեկ անգամ կրկնեց Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով Ազգային ժողով հրավիրել կառավարության ներկայացուցիչներին: