ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 2-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը' բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և համագործակցության նոր ոլորտների նախաձեռնումը: