Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը' բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և համագործակցության նոր ոլորտների նախաձեռնումը: