ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:
Դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի ՆԳ նախարար Ա. Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցության առաջնային հարցեր, մասնավորապես, Վրաստանի սահմանային ոստիկանության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերության շրջանակների ընդլայնման, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաև անօրինական միգրացիային առնչվող և այլ խնդիրներ: