Բրյուսելում ապրիլի 1-ին քննարկվել են Վրաստանի եւ Եվրամիության համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

 

«Մեր օրակարգն ամբողջությամբ ընդգրկում էր բոլոր այն ռազմավարական թեմաները, որոնք արտացոլում են Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները»,-հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, նշելով, որ ԵՄ-ն մեկ անգամ եւս հավաստել է աջակցությունը հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

 

 

Նրա խոսքով՝ հանդիպմանն առանձնակի ուշադրություն է դարձվել քաղաքական անվտանգության հարցերին եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների հետ ստորագրված պայմանագրերին, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: