Բրյուսելում ապրիլի 1-ին քննարկվել են Վրաստանի եւ Եվրամիության համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

«Մեր օրակարգն ամբողջությամբ ընդգրկում Էր բոլոր այն ռազմավարական թեմաները, որոնք արտացոլում են Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները»,-հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, նշելով, որ ԵՄ-ն մեկ անգամ եւս հավաստել Է աջակցությունը հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

 

Նրա խոսքով՝ հանդիպմանն առանձնակի ուշադրություն Է դարձվել քաղաքական անվտանգության հարցերին եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների հետ ստորագրված պայմանագրերին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: