ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջիովաննի Արմենտանիին (նստավայրը' ք. Մոսկվա) և ռազմածովային կցորդ, 1-ին կարգի կապիտան Ալեսանդրո Մարիա Դիոնիջիին' վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է 1-ին կարգի կապիտան Դիոնիջիին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ' ընդգծելով ինչպես Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում նոյեմբերի կեսերից հայ խա ղաղապահների տեղակայումը, այնպես էլ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ընթացք ստացած նոր նախաձեռնությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: