ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 27-ինընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: