ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկիին և գնդապետ Մարինովսկիին Հայաստանում նշանակվե լու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

 

Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից և հույս է հայտնել, որ Հայաստանում ռազմական կցորդի գրասենյակի բացվելուց հետո հայ-լեհական համագործակցությունը նոր թափ կստանա:

 

Դեսպան Նովակովսկին, իր հերթին նշելով, որ Հայաստանը Լեհաստանի համար համարվում է կարևոր գործընկեր, արտահայտել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու իր երկրի պատրաստակամությունը: