Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քենիայի Հանրապետության նախագահ Ուիլյամ Ռուտոյին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը կարևորում է Քենիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Քենիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։