Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ժնեւում հրապարակել է Աֆրիկայում էբոլա վիրուսի մասին կատարած վերջին հետազոտությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, համաձայն այդ հաղորդագրության' Սեւ մայրցամաքում էբոլա վիրուսից մահացել է շուրջ 9000 մարդ, եւս 22 հազար 334 հոգի համարվում են վարակակիր: Համե մատելով հունվարի 30-ին հրապարակված տվյալների հետ, պարզվում է, որ մի քանի օրում Էբոլան 92 հոգու կյանք է խլել: