Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, հունվարի 31-ից փետրվարի 1-ը «Հայդուկ» հրաձգային ակումբում ատրճանակից կրակելու իրենց մասնագիտական ունակություններն են փորձել ՊԲ-ի սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմի՝ այդ թվում նաև իգական սեռի լավագույն հրաձիգները: Մրցույթի եզրափակիչ փուլին ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ, ԼՂՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
Մրցումներն անցել են լարված պայքարի և առողջ մրցակցային մթնոլորտում: Դրանց արդյունքում 1-ին տեղը զբաղեցրել է ավագ լեյտենանտ Գայանե Գասպարյանը, 2-րդ տեղը՝ կապիտան Գագիկ Բաբայանը, 3-րդ տեղը՝ մայոր Նելսոն Սաղյանը:
Հաղթողները պարգևատրվել են անվանական զենքերով և արժանացել հրամանատրության և ներկաների շնորհակալությանն ու շնորհավորանքներին: