armnoc.am Ավարտվեց Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձգության մեծահասակների բաց առաջնությունը:
Օդամղիչ հրացան վարժությունում տղաների պայքարում հաղթեց Հրաչիկ Բաբայանը: Նրան հաջորդեցին Սուրեն Բերյանը և Հայկ Բաբայանը: Նույն վարժության աղջիկների պայքարւմ ձևավորվեց հետևյալ եռյակը՝ Սվետլանա Տիգրանյան, Մարիամ Միքայելյան, Սուսաննա Հովհաննիսյան:
Օդամղիչ ատրճանակ վարժության տղաների չեմպիոն դարձավ Զավեն Իգիթյանը: Իսկ աղջիկների շարքում լավագույնը Էլմիրա Կարապետյանը:
Օդամղիչ հրացան' վազող թիրախ, նորմալ վազք տղաների վարժությանում լավագույն արդյունք գրանցեց Ռազմիկ Մինասյանը, իսկ աղջիկներից՝ Լիլիթ Մկրտչյանը:
Առաջնությանը մասնակցում էին 63 մարզիկ' Երևանից, Գյումրիից և Վանաձորից:
Մրցաշարի արդյունքներից և ողջ տարվա ընթացքում ցույց տված արդյունքներից ելնելով՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հրապարակեց 2016թ. հունվարին Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարի մասնակիցների անունները՝ Հրացան Հրաչիկ Բաբայան, Սուրեն Բերյան, Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Մարիամ Միքայելյան: Ատրճանակ' Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, Էլմիրա Կարապետյան: