asf.amԵրեկ՝ մարտի 6-ին, Նիդերլանդներում ընթացող Եվրոպայի առաջնությանը, վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (20+20 կրակոց) 11 մրցակցից Լիլիթ Մկրտչյանը խոցել է 362 միավոր և 2-րդ հորիզոնականով անցել կիսաեզրափակիչ փուլ: 1-ին հորիզոնականով կիսաեզրափակիչ է անցել հունգարուհի Վերոնիկա Մայոռը (373 միավոր), 3-րդով ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը (360 միավոր) և 4-րդով գերմանուհի Նինա Դանները (358 միավոր): Կիսաեզրափակչում հունգարուհին 6:3 հաշվով հաղթանակի է հասել գերմանուհու հանդեպ, իսկ մեր հայրենակցուհին նույն հաշվով հաղթանակի է հասել ֆրանսուհու նդեպ: Եզրափակչում հանդիպել են զույգերի հաղթողները, ու Լիլիթ Մկրտչյանը 6:4 հաշվով հաղթանակի է հասել հունգարուհի Վերոնիհակա Մայոռի հանդեպ և այդպիսով Լիլիթ Մկրտչյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ աշխարհի գործող և Եվրոպայի երիտասարդների արդեն նախկին չեմպիոն Վերոնիկա Մայոռը գրավել է 2-րդ տեղը: Գերմանուհի Նինա Դանները 6:2 հաշվով հաղթել է ֆրանսուհի Ֆլորենս Լուիսին և գրավել 3-րդ տեղը:
Լիլիթ Մկրտչյանը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սան է, անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:
Հայաստանի հավաքական թիմի մյուս մարզիկները երեկ գրանցել են հետևյալ արդյունքները. վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (30+30 կրակոց) 16 մրցակցից Շանթ Սարգսյանը 552 միավորով գրավել է 5-րդ տեղը և չի անցել կիսաեզրափակիչ փուլ, Ռազմիկ Մինասյանը 527 միավորով գրավել է 13-րդ տեղը, նրան հաջորդել է 524 միավոր խոցած՝ Արթուր Պետրոսյանը: Թիմային պայքարում տղաների եռյակը գրավել է 4-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, կանանց պայքարում (40 կրակոց) 71 մասնակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 405,6 միավորով գրավել է 63-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ, տղամարդկանց պայքարում (60 կրակոց) 57 մրցակցից Նորայր Առաքելյանը 573 միավորով գրավել է 24-րդ տեղը:
Այսօր՝ մարտի 7-ին կմրցեն Հարչիկ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժությունում, և այդպիսով հայ մարզիկները կավարտեն մրցելույթները. տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: