Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը խստորեն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:
Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին: Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Բալայանը: