Արգենտինայում դատախազ Ալբերտո Նիսմանի մահվան գործով հետաքննությունը հայտնել Է, որ նա մտադրվել Էր կալանավորել երկրի նախագահ Քրիստինա Կիրշներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Դատախազ Վիվիանա Ֆեյնը, որը հետաքննում Է Նիսմանի մահվան գործը, հայտարարել Է, որ զոհվածի բնակարանի թղթազամբյուղում գտնվել Է նախագահի կալանագրի սեւագրությունը:

 

Ֆեդերալ դատախազ Ալբերտո Նիսմանի մարմինը հայտնաբերվել Է հունվարի 18-ին Բուենոս Այրեսում նրա բնակարանի լոգարանում: Մահվան պատճառ Է դարձել գլխին ստացած հրազենային վերքը:

 

Նիսմանն զբաղվում Էր 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնի շենքում տեղի ունեցած պայթյունի հետաքննությամբ, որի հետեւանքով զոհվել Է 85 մարդ: Նա իշխանություններին մեղադրում Էր այդ հարձակմանն Իրանի մեղսակցությունը թաքցնելու փորձի մեջ: