Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ալեքսեեւկայի շրջանում փետրվարի 4-ի առավոտյան տեղի Է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Մերսեդես-Բենց» միկրոավտոբուսը «ԿամԱԶ»-ին Է բախվել Բելգորոդ - Պավլովսկ ավտոճանապարհի հատվածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ՆԳ նախարարության Բելգորադի մարզի վարչության կայքը:
Իրավապահ մարմիններում տուժածների մասին տեղեկատվությունը չեն ճշտում, սակայն, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, զոհվել Է տասը եւ տուժել հինգ մարդ:
LifeNews հեռուստաալիքն, իր հերթին, հաղորդել Է տասնմեկ զոհվածների մասին: Նշվում Է, որ նրանք բոլորը եղել են Լուգանսկի մարզի բնակիչներ:
ՆԳ նախարարության տվյալներով՝ բախումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ Բելգորոդից դեպի Ռոսսոշ մեկնող միկրոավտոբուսի վարորդը դուրս Է եկել հանդիպական գոտի: Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառ կարող Էր դառնալ վարորդի անուշադրությունը: