NASA-ն պատրաստվում Է նոր առաքելություն ուղարկել Եվրոպա՝ Յուպիտերի արբանյակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New Scientist-ը՝ վկայակոչելով գործակալության 2016 թվականի բյուջեի նախագիծը:
Յուպիտերի արբանյակը համարվում Է ամենահեռանկարային թեկնածուներից մեկը կյանքի հայտնաբերման համար: Դա հասկանալի Է դարձել այն բանից հետո, երբ 1990-ական թվականների կեսերին Galileo տիեզերական ապարատը ցույց տվեց, որ Եվրոպայի սառցակեղեւի տակ կարող Է թաքնված լինել աղի ջրով օվկիանոս: Վերջերս հայտնի Է դարձել, որ այդ ջրավազանը կարող Է կապ ունենալ արբանյակի նոսր մթնոլորտի հետ:
Սպասվում Է, որ NASA-ն գործընկերների հետ կստեղծի զոնդ, որը կգտնվի Յուպիտերի, իսկ այնուհետեւ՝ Եվրոպայի ուղեծրում, բայց վայրԷջք չի կատարի բուն արբանյակի վրա: Դա կապված Է այն բանի հետ, որ գործակալությունը զգուշանում Է ինտենսիվ տիեզերական ճառագայթումից, որը կարող Է վտանգավոր լինել ապարատի համար:
Զոնդը պլանավորվում Է արձակել 2020 թվականի երկրորդ կեսին: Ընդամենը ծրագրի համար NASA-ն հինգ տարվա ընթացքում պատրաստվում Է տրամադրել 255 միլիոն դոլար: Ավելի վաղ գործակալությունն արդեն ստացել Է հարյուր միլիոն դոլար, իսկ 2016 թվականին կստանա եւս 30 միլիոն: