Այլմոլորակային կյանքի նշանների տվիչով օդապարիկը հաջողությամբ փորձարկվել Է Երկրի մթնոլորտի վերին շերտերում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը՝ վկայակոչելով NASA-ն:

 

 

Planetary Atmospheres Minor Species Sensor (PAMSS) սարքն ամրացվել Է բարձրագործ աերոստատի վրա, որն արձակել են Թաքսոն քաղաքում (Արիզոնայի նահանգ): Օդապարիկն ավելի քան մեկ ժամ անցկացրել Է 32 հազար մետր բարձրության վրա, ինչից հետո սարքը հաջողությամբ վայրԷջք Է կատարել: Փորձարկումների նպատակը եղել Է ցածր ջերմաստիճանի (վերնոլորտում հաճախ ցրտում Է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 60 աստիճան) եւ ճնշման պայմաններում PAMSS-ի գործելու ունակության ստուգումը:

 

 

Ապարատը կարող Է գրանցել գազի մոլեկուլների պարունակությունը մի քանի տրիլիոներորդական մասերով, ինչ այն դարձնում Է շատ ավելի զգայուն, քան համանման սարքերը:

 

 

Ինֆրակարմիր լազերը սարքին թույլ Է տալիս հայտնաբերել գազի հետքեր՝ կենդանի Էակների նյութափոխանակության կողմնակի արգասիքներ: PAMSS-ի միջոցով NASA-ն պատրաստվում Է Մարսի, Եվրոպայի (Յուպիտերի արբանյակի) եւ Էնցելադի (Սատուռնի արբանյակի) մթնոլորտում գտնել այնպիսի գազերի հետքեր, ինչպիսին մեթանն Է: Այն պիտանի կլինի նաեւ Երկրի վրա, ամենից առաջ մոլորակի օզոնային շերտի վիճակի դիտազննման համար: